Զավեն Բադոյանը 4-ամյա պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ

Զավեն Բադոյանը 4-ամյա պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որն այս տարի հանդես է գալիս «Իմպուլսի» կազմում, պայմանագիր է կնքել Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ 4 տարի ժամկետով:

Բադոյանը ԲԱՏԷ-ի հետ հավաքի էր մասնակցում Իսպանիայում, որտեղ լավ տպավորություն է գործել մարզչական շտաբի վրա, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի բարձրագույն լիգայում 22-ամյա Բադոյանը հանդես էր գալիս «Կիլիկիա» և «Գանձասար» ակումբների կազմում: 2010թ. Բադոյանը սկսեց հանդես գալ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ 2011թ. օգոստոսի 10-ին առաջին անգամ ազգային հավաքականի կազմում խաղաց Լիտվայի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---