Թուրքիայի ղեկավարությունը հիմա հայերի ժամանակը չունի, գտնում է հայ փորձագետը

Թուրքիայի ղեկավարությունը հիմա հայերի ժամանակը չունի, գտնում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - «Եթե խոսելու լինենք Հայաստանի ու Թուրքիայի պետական հարաբերությունների մասին, ապա, հայ-թուրքական հարաբերություններ այս տարի ընդհանրապես չեն եղել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, այս տարի հայ-թուրքական հարաբերություններում լճացում է տիրել: «Սակայն, հետաքրքիր էր այն, ինչ կատարվում էր հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, մասնավորապես, հարկ է նշել երկու երկրների քաղաքացիական հանրությունների միջև երկխոսություն հաստատելու փորձերը»,-ասել է փորձագետը:

Այնուամենայնիվ, Իսկանդարյանը նշել է, որ զգալի առաջընթացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դա չի հանգեցնի: «Կարծում եմ, Թուրքիայի ղեկավարությունը հիմա հայերի ժամանակը չունի»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիային այժմ ամենից շատ հուզում է այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---