Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբի՞ն19 դեկտեմբերի 2011 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն: «Ես արդեն ավարտել եմ միջնորդի իմ առաքելությունը, բայց կարծում եմ, որ նախագահների նման հանդիպումը, հնարավոր է, կայանա հաջորդ տարվա առաջին ամիսների ընթացքում»,- հայտնել է Ֆասյեն, հաղորդում է ԱՊԱ-ն: Վիլնյուսում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարած հայտարարության համաձայն, միջնորդները ծրագրում էին նախագահների հերթական հանդիպումը կազմակերպել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Բեռնար Ֆասյեն 2012թ. հունվարին վայր կդնի իր լիազորությունները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, նրան այդ պաշտոնում կփոխարինի Ժակ Ֆորը: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսները կհեռանան ՀՀ-Իրան պետսահմանի հսկիչ-սահմանային կետից․ Համաձայնությունը ձեռք է բերվել Փաշինյան–Պուտին հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար Մեսսիի եղբայրը Թումոյին է նվիրել Մեսսիի մակագրած շապիկը Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց կլինեն այցելուների համար Աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով Evocabank-ը՝ DigiTec24-ում Evoca տաղավարում աշխատակիցները ներկայացրել են նոր պրոդուկտի մանրամասները |