Խալաչօղլուն անհնար է համարում 1915թ. դեպքերի հետազոտման հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը19 դեկտեմբերի 2011 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Յուսուֆ Խալաչօղլուն անհնար է համարում 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած իրադարձությունների հետազոտման հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը, հաղորդում է TRT Haber թուրքական հեռուստաալիքը: «Ողջ պատմության ընթացքում մեծ պետությունները, հատկապես` Ֆրանսիան և Անգլիան, օգտագործել են Հայաստանն իրենց շահերի համար»,- ասել է նա: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել է նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»: ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:
Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | Հոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը Սրբազանը չի բացառել, որ հաջորդ քայլով գնան ՍԴ դատավորների տուն Միրզոյանը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ նիստին Այցն աշխատանքային է Թրյուդոն Փարիզում Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ–ում դեսպանության բացումը, ինչը գործակցության լայն հնարավորություններ է տալիս Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Վարչապետն անընդունելի է համարել վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը Նա այդ մասին ասել է Փարիզում Բելգիայի վարչապետի հետ հանդիպմանը |