Լևոն Զուրաբյան. Կամ իշխանությունները արդար ընտրություններ կանցկացնեն, կամ ցնցումների մեջ կգցեն երկիրը

Լևոն Զուրաբյան. Կամ իշխանությունները արդար ընտրություններ կանցկացնեն, կամ ցնցումների մեջ կգցեն երկիրը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գլխավոր նպատակը 2012թ. լինելու է օրինական իշխանության ձևավորումը Հայաստանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, դա կարվի կամ ընտրությունների միջոցով, կամ հեղափոխական ճանապարհով: «Այլընտրանք չկա: Կամ իշխանություններն արդար ընտրություններ կանցկացնեն, կամ ցնցումների մեջ կգցեն երկիրը»,-հավելել է նա:

Զուրաբյանը նշել է նաև, որ «անշուշտ, իշխանությունները կարող են խուսափել արտահերթ ընտրություններից, սակայն հերթականներից չեն կարող»: Նա հավելել է, որ հերթական ընտրությունները պետք է իաշխանափոխության համար պայքարի գործիք դառնան և համադրվեն Կոնգրեսի փետրվարյան ու մարտյան զանգվածային միջոցառումների հետ: «Ինչ ընտրություններ էլ լինեն Հայաստանում, դրանք կվերածվեն արտահերթ նախագահական ընտրությունների: Քանի որ ըստ բովանդակության հենց այդպիսին կլինեն»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է հեղափոխական ճանապարհով իշխանափոխությանը, ապա, ըստ Զուրաբյանի, ՀԱԿ-ը կկազմակերպի ուղղակի ժողովրդական ճնշում գործող իշխանությունների վրա, սակայն, հավատարիմ կմնա պայքարի սահմանադրական միջոցներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---