Կիրո Մանոյան. 1970թթ. ի վեր Թուրքիան պարբերաբար ետ է կանչում իր դեսպանին Ֆրանսիայից

Կիրո Մանոյան. 1970թթ. ի վեր Թուրքիան պարբերաբար ետ է կանչում իր դեսպանին Ֆրանսիայից

PanARMENIAN.Net - 1970թթ. ի վեր Թուրքիան պարբերաբար ետ է կանչում իր դեսպանին Ֆրանսիայից: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԺ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով Թուրքիայի` իր դեսպանին Փարիզից ետ կանչելու փաստը: Ըստ նրա, թուրք-ֆրանսիական հարաբրություններում նման բան հաճախ է պատահել, երբ երկրում բացվում էր Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կամ երբ քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Կարծում եմ, որ Ֆրանսիայի Սենատում օրինագծի քննարկման պահին թուրք-ֆրանսիական հարաբերությունները կսրվեն, սակայն դրանից հետո, ինչպես միշտ, թուրքերը ամեն ինչ կմոռանան»,-ասել է Մանոյանը:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Վալերի Բոյերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Առայժմ հայտնի չէ` քանի պատգամավոր է «կողմ» և քանի պատգամավոր է «դեմ» քվեարկել: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ ներմուծել Փարիզի հանդեպ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---