Ռիչարդ Կիրակոսյան. Անհրաժեշտ է աջակցել բանակն անարժան մարդկանցից մաքրելու Սեյրան Օհանյանի պայքարին

Ռիչարդ Կիրակոսյան. Անհրաժեշտ է աջակցել բանակն անարժան մարդկանցից մաքրելու Սեյրան Օհանյանի պայքարին

PanARMENIAN.Net - Իշխանություններն և հասարակությունը պետք է աջակցեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նրա պայքարում` բանակը մաքրելու այն մարդկանցից, ովքեր արժանի չեն համազգեստ կրել: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: «Դա պետք է արվի ուժեղացնելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիրքը, մարտահրավեր նետելու համար Յուրի Խաչատուրովին` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատարին, Միքայել Հարությունյանին (ՀՀ նախագահի ռազմական հարցերով խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար) և բոլոր այն սպաներին, ովքեր ձեռք են բերել և պահպանում են իրենց դիրքերը Ղարաբաղում իրենց գործունեության համար: Մարդիկ պետք է սպա դառնան նրա համար, ինչ իրենք անում են այսօր, այլ ոչ նրա համար, ինչ իրենք արել են անցյալում»,-ընդգծել է Կիրակոսյանը:

Փորձագետը նաև անդրադարձել է բանակում ողբերգական միջադեպերին և խաղաղ ժամանակներում զինվորների մահվան թեմային` հայտարարելով, որ անհրաժեշտ են բանակում կարգապահության ուժեղացման լուրջ քայլեր: «Ցանկացած հայ զինվորի սպանություն մեկ այլ զինվորի կողմից, անթույլատրելի է»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---