Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև անցնում է բողոքի թատերականացված ակցիա

Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև անցնում է բողոքի թատերականացված ակցիա

PanARMENIAN.Net - Երևանում Ռուաստանի դեսպանատան առջև ի նշան համերաշխության ռուսական ընդդիմության հետ, որն այսօր հանրահավաքի է դուրս եկել Մոսկվայում «Հանուն ազատ ընտրությունների կարգախոսով», անցնում է բողոքի թատերականացված ակցիա:

Ակտիվիստներից մեկը, Հայաստանի քաղաքացի Անտոն Իշչենկոն հայտարարել է լրագրողներին, որ այդ ակցիայով նրանք ցանկանում են ցույց տալ, թե ինչպես են անցնում ընտրությունները Ռուսաստանում ու Հայաստանում, և պահանջել ազնիվ ու արդար ընտրություններ:

Մոտ 10 ակտիվիստներ մասնակցում են դեսպանատան առջև կազմակերպված թատերականացված ընտրություններին: Երկու աղբարկղ է դրվել Հայաստանի ու Ռուսաստանի զինանշաններով, որոնք օգտագործվում են որպես քվեատուփ:

Ռուսաստանյան ընդդիմության «Հանուն ազնիվ ընտրությունների» հանրահավաքը սկսվել է շաբաթ օրը 14:00-ին Մոսկվայի Սախարովի պողոտայում: Ակցիան համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: Հայտագրված է շուջ 50 հազար մարդու մասնակցություն: Ակցիայի մասնակիցները բողոքում են ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ, որոնք կայացել են դեկտեմբերի 4-ին

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---