Ժամկետային զինծառայող Գևորգ Եղիազարյանը հրազենային վիրավորում է ստացել

Ժամկետային զինծառայող Գևորգ Եղիազարյանը հրազենային վիրավորում է ստացել

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ, ծնված Գևորգ Էդիկի Եղիազարյանը: Դեպքից անմիջապես հետո, վիրավորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն, հաղորդում են ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---