Ռաֆիկ Պետրոսյան. 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի արդյունքը կլինի «երևանցիների խորհրդարանը»

Ռաֆիկ Պետրոսյան. 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի արդյունքը կլինի «երևանցիների խորհրդարանը»

PanARMENIAN.Net - Հայաստանում գոյություն ուեցող իրավիճակը խոչնդոտում է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցմանը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է իշխող ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Նա ընդգծել է, որ Սահմանադրությունում նշված է, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի ընտրելու և ընտրվելու, իսկ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը խախտում է այդ իրավունքը: Մեկ այլ թերություն է հանդիսանում այն, որ կուսակցությունների ղեկավար մարմինները գտնվում են Երևանում, իսկ կուսակցությունները, սովորաբար, իրենց ընտրական ցուցակներում ներառում են հիմնականում կենտրոնական մարմինների ներկայացուցիչներին: «ԱԺ –ն կվերածվի «երևանցիների խորհրդարանի»,-հեգնանքով նկատել է նա:

Նա նաև ընդգծել է, որ համամասնական համակարգով ընտրված պատգամավորները պատասխանատվություն չեն կրում կոնկրետ ընտրատարածքների բնակիչների առջև ի տարբերություն մեծամասնական ընտրական համակորգով ընտրված պատգամավորների: Նա նաև հավելել է, որ հարցը հնարավոր կլինի քննարկել այն ժամանակ, երբ այժմ գոյություն ունեցող մի քանի տասնյակ կուսակցություններից մնան միայն 3-4 ուժեղ կուսակցություններ: Ընդ որում, նա ընդգծել է. «Գլխավոր խնդիրը ընտրությունների օբյեկտիվ և արդար անցկացումն է, որպեսզի չլինեն կեղծիքներ, և ոչ թե մեծամասնական կամ համամասնական համակարգերը»: Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ կոչ են արել չեղյալ համարել մեծամասնական ընտրահամակարգը և անցում կատարել 100-տոկոսանոց համամասնական համակարգին: Այս նախաձեռնությանն իր աջակցությունն են հայտվել նաև ՀԱԿ-ը և ընդդիմադիր մի շարք այլ ուժեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---