Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է 2012թ Օլիմպիական խաղերի ուղեգիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է 2012թ  Օլիմպիական խաղերի ուղեգիր

PanARMENIAN.Net - 2010թ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է 2012թ Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ մարզիկը Լոնդոնում, որտեղ տեղի է ունենում որակավորման առաջնություն, բազմամարտում 41 երկրների ներկայացուցիչների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը: Ուղեգրեր են շահել այն մարմնամարզիկները, ովքեր զբաղեցրել են առաջին 26 հորիզոնականները: 19-ամյա Դավթյանը 84.2 միավորով իրավունք է ստացել հանդես գալու Օլիմպիական խաղերին, PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունում:

Դավթյանը Հայաստանի անկախ Հանրապետությունից երկրորդ հայ մարմնամարզիկն է, ով հանդես կգա Օլիմպիադայում: Մինչ այդ Նորայր Սարգսյանը 1996թ մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին:

Դավթյանը շարունակում է մասնակցել վարկանիշային առաջնությանը և հունվարի 13-ին ելույթ կունենա առաջնության եզրափակչում` հենացատկ մարզաձևում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---