ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՍԻԲԻՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԵՄ

PanARMENIAN.Net - «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցները պահանջում են կանգնեցնել ռուսաստանյան «Սիբիր» ավիաընկերությանը հայկական ընկերության ուղերթների հանձնման գործընթացը: Բողոքողները դիմել են Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչություն` պահանջելով պաշտպանել իրենց շահերը: Նրանց խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ուղերթների հանձնումը կատարվում է առանց ընկերության աշխատակիցներին որեւէ սոցիալական երաշխիքներ տրամադրելու: Արդյունքում, «Հայկական ավիաուղիների» 1,5 հազար աշխատակիցների կեսից ավելին դառնում են գործազուրկ` աշխատանքային պայմանագրերի խախտման հետեւանքով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---