Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գնում է «սառը պատերազմ» Հյուսիսային Աֆրիկայի համար

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գնում է «սառը պատերազմ» Հյուսիսային Աֆրիկայի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գնում է «սառը պատերազմ» Հյուսիսային Աֆրիկայում առաջնորդության համար և ֆրանսիական իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն Թուրքիայի դիրքերի ուժեղացումը այդ տարածաշրջանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Նրա խոսքով, Թուրքիան, հույսը կորցնելով Եվրոպայից, իր ուշադրությունը սևեռել է Մեծ Մերձավոր Արևելքի վրա, որի մի մասն է կազմում նաև Հյուսիսային Աֆրիկան, որը միշտ ավանդաբար եղել է Ֆրանսիայի շահերի շրջանակում։

Որպես իր խոսքի ապացույց, նա բերեց Թուրքիայի առևտրաշրջանառությունը Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ։ 1999-ին Եվրոպայի հետ առևտրաշրջանառությունը կազմում էր 56%, իսկ Հյուսիսիային Աֆրիկայի հետ 12%։ Իսկ 2011թ-ին՝ 41% Եվրոպայի հետ, 20% Հյուսիսիային Աֆրիկայի հետ։

«Ֆրանսիայի ազգային ժողովի որոշումը «ոչ թե հայերի սիրուն աչքերի» հետ է կապված, այլ նպատակ ունի կանխելու Թուրքիայի առաջնորդ դառնալը Հյուսիսային Աֆրիկայում»,-ասաց թուրքագետը։

Այդ կապակցությամբ նա հույս հայտնեց, որ Ֆրանսիայի Սենատը կընդունի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: ԱԺ Վերին պալատը օրինագիծը կքննարկի այս տարվա հունվարի 23-ին: Օրինագիծը ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---