Միշել Պլատինի. Մենք բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի EURO-2012 ժամանակ ամեն ինչ լավ անցնի

Միշել Պլատինի. Մենք բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի EURO-2012 ժամանակ ամեն ինչ լավ անցնի

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոստովանել է, որ եղել են պահեր, երբ ինքը ափսոսել է, որ Եվրոպայի 2012թ առաջնությունն անցնելու է Ուկրաինայում և Լեհաստանում:

«Երբ քեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված, անհրաժեշտ է մտածել ապագայի մասին, նրա մասին, ինչ կլինի: Մենք լուրջ ճնշման ենք ենթարկել երկու երկրների կառավարություններին էլ, որպեսզի ամեն ինչ լավ անցնի: Անցյալում մեզ մոտ հաճախ ցանկություն է առաջացել հրաժարվել Ուկրաինայից: Այնուամենայնից, մեզ դրանից միշտ ետ են պահել քաղաքական երաշխիքները, որտեղ ասվում է, որ նրանք դա կանեն»,-ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքը փոխանցում է versii.com-ը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ ներկայումս նա երջանիկ է, որ վստահել են այդ երկրներին: Պլատինիի խոսքով, առաջնության կազմակերպումը Լեհաստանում և Ուկրաինայում մարտահրավեր է. «Դեռևս հյուրանոցմերի հետ խնդիրներ կան, քանի որ ճգնաժամը թույլ չտվեց համաձայն պլանի կառուցել բոլոր հյուրանոցները: Այնուամենայնիվ, նրանք միջոցներ գտան, որպեսզի փոխհատուցեն այդ թերությունները: Մենք բոլոր ուժերը կներդնենք, որպեսզի ամեն ինչ լավ անցնի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---