Տիգրան Սարգսյան. Հայաստանում պետք է ներդրվեն քաղաքացիական ծառայության լավագույն եվրոպական չափանիշները

Տիգրան Սարգսյան. Հայաստանում պետք է ներդրվեն քաղաքացիական ծառայության լավագույն եվրոպական չափանիշները

PanARMENIAN.Net - Երևանում հանդիսավոր կերպով նշեցին Հայաստանում Քաղաքացիական ծառայության ներդրման 10-ամյակը: «Այս 10 տարվա ընթացքում մենք ձեզ հետ միասին մեծ ու ծավալուն աշխատանք ենք կատարել, որի նպատակը պետականության ամրապնդումն էր քաղաքացիական ծառայության ինստիտուտի օգնությամբ»,- արարողության ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ցանկացած պետության համար քաղաքացիական ծառայությունը կարևոր նշանակություն ունի, և նշել, որ հենց քաղաքացիական ծառայողների օգնությամբ է պետությունը հաղորդակցվում իր քաղաքացիների հետ:

Վարչապետը հավելել է նաև, որ չնայած այս տարիների ընթացքում կատարված մեծ աշխատանքին, դեռևս շատ անելիք կա: «Քաղաքացիական ծառայության լավագույն եվրոպական չափանիշները մենք պետք է ներդնենք Հայաստանում»,- ընդգծել է նա:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր հերթին նշել է պետկառավարման որակի բարձրացման գործում Քաղաքացիական ծառայության ներդրման դերը: «Եթե Քաղաքացիական ծառայության համակարգը դեռևս կառավարման մոդելը դրախտի չի վերածել, ապա առնվազն փրկել է այն դժոխքի վերածվելուց, ինչը շատ հատուկ և հավանական է անցումային երկրների համար»,- նկատել է նա:

Միջոցառման ընթացքում մի շարք քաղաքացիական ծառայողներ պարգևատրվեցին ՀՀ նախագահի հրամանագրով, ինչպես նաև ՀՀ վարչապետի հուշամեդալներ ու Քաղաքացիական ծառայության խորհրդից պատվոգրեր ստացան:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---