Դավիթ Նալբանդյանը տուգանվել է 8 հազար դոլարով

Դավիթ Նալբանդյանը տուգանվել է 8 հազար դոլարով

PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը տուգանվել է Australian Open-ի կազմակերպիչների կողմից ոչ սպորտային վարքի համար` առաջնության երկրորդ շրջանում ամերիկացի Ջոն Իսների հետ խաղից հետո:

8:8 հաշվով որոշիչ խաղում նա խնդրել էր մրցավար Քադր Նունիին Hawk Eye համակարգի միջոցով ստուգել արդյոք գնդակը կորտում հայտնվել էր հակառակորդի հարվածից հետո, սկայն նա մերժել էր արգենտինացուն, հայտնում է gotennis.ru-ն:

Նալբանդյանը վիճել է մրցավարի և կորտ դուս եկած խորհրդատուի հետ, սակայն որշումը չի վերանայվել: Խաղից հետո Նալբանդյանը խիստ քննադատել էր Նունիի աշխատանքը: Թենիսիստը ստիպված է լինելու վճարել 8 հազար դոլար տուգանք:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---