Վարդան Մինասյան. Իսպանիայում ես ուզում է հետևել Մարկոս Պիզելլիի խաղին

Վարդան Մինասյան. Իսպանիայում ես ուզում է հետևել Մարկոս Պիզելլիի խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և «Փյունիկ» ակումբի տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը, որը Իսպանիայում հետևում էր «Կուբանի» ուսումնամարզական հավաքին, ասել է, որ նախ և առաջ ինքը ցանկանում էր հետևել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի խաղին:

«Կուբանում» և ռուսական Պրեմիեր Լիգայում Մարկոսը միանգամայն կարող է դիտարժան խաղ ցուցադրել: Բացի Մարկոսից ռուսական թիմի կազմում փորձաշրջան է անցել նաև երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը: «Փյունիկի» և «Կուբանի» միջև պայմանավորվածություն կար, որ Պողոսյանը կմասնակցի ուսումնամարզական հավաքին: Նա իրեն լավ է դրսևորել, և չի բացառվում, որ «Կուբանի» մարզական շտաբը ևս մեկ անգամ նրան հրավիրի հավաքներին»,- ասել է Մինասյանը, հաղորդում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---