«Դեժավյու» Սոչիում

«Դեժավյու» Սոչիում

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Երբ երեք նախագահները հանդես եկան հերթական ոչ մի բան չվճռող ու չեզոք հայտարարությամբ, ինչպես միշտ միջնորդները նշեցին կողմերի դիրքորոշման առաջընթացը, իսկ յուրաքանչյուր երկրի փորձագետները սկսեցին գրել սեփական երկրի իշխանությունների հերթական դիվանագիտական հաղթանակի մասին:

Սոչիի այս հանդիպումը դեժավյուի տպավորություն է ստեղծում, հատկապես երբ ընթերցում ես նախագահների համատեղ հայտարարությունը, որտեղ կրկին խոսք է գնում շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմների մշակման մասին: Կարծես մեկ տարի առաջ, մարտին, նույն Սոչիում կողմերն արդեն չէին քննարկել այդ հարցն ու չէին որոշել. «Ձգտել բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով և հետաքննել բոլոր միջադեպերը կողմերի շփման գծում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: Սակայն, բազմաթիվ սպանվածներն ու վիրավորները շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների ու հայկական ուժերի պատասխան քայլերի արդյունքում, ցույց տվեցին, թե ինչպես են կատարվում նման հայտարարությունները:

Ահա հիմա էլ, արդեն 2012թ. հունվարի հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներն ի գիտություն են ընթունել համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համատեղ մշակված զեկույցը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման աշխատանքը շարունակելու մասին»:

Քանի դեռ միջնորդները չեն բարեհաճել իրական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. ստիպելու համար նրան հետ քաշել դիպուկահարներին շփման գծից և հրաժարվել դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններից, սպասելի են հերթական զոհերը երկու կողմերից:

ԵԱՀԿ ՄԽ միջնորդների զսպվածությունն ու «դիվանագիտությունը» Ադրբեջանի հարցում բավականին զավեշտալի է: Միայն Բաքուն է օր ու գիշեր խոսում հակամարտության ուժային հանգուցալուծմանը պատրաստվելու մասին, բացահայտ կերպով խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի բոլոր սահմանափակումները, սակայն միջնորդները չգիտես ինչու կոչ են անում երկու կողմերին հրաժարվել ագրեսիվ հայտարարություննեից և խաղաղ մնալ (հետաքրքիր է, նրանցից որևէ մեկը կարո՞ղ է գեթ մեկ օրինակ բերել, երբ Հայաստանի նախագահը կամ այլ պաշտոնյա հանդես է եկել պատերազմի սպառնալիքով):

Ահա Ադրբեջանն էլ ընդունում է միջնորդների նման թողտվությունը որպես սեփական գործողությունների լռելյայն հավանություն և ավելի եռանդաբար է սկսում նախապատրաստել սեփական ժողովրդին պատերազմի: Հետո ինչ, որ ինչ-որ երեք նախագահներ՝ Օբաման, Մեդվեդևն ու Սարկոզին, զգուշացնում են հակամարտության ուժային լուծման անթույլատրելիության մասին: Չէ որ ասում են, բայց ոչինչ չեն անում:

Ընդհանրապես, միայն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մտադրությամբ Սոչիի հանդիպումը չսահմանափակվեց: Կան նաև այլ հետաքրքիր պահեր համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, «(Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների) պատրաստակամությունը արագացնել պայմանավորվածությունների ձեռք բերումը հիմնարար սկզբունքների վերաբերյալ, հաշվի առնելով արդեն կատարված աշխատանքը» ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը, որի համաձայն «ամրագրվել է ընդհանուր մի ընկալում, որ հետագա առաջընթացի համար, որն ակնհայտ է, հարկավոր է հրաժարվել մաքսիմալիստական դիրքորոշումներից»: Սակայն դրանց PanARMENIAN.Net ը կանդրադառնա մեկ այլ հոդվածում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---