Հրայր Կարապետյան. Բանակը Հայաստանի նորանկախ պատմության կարևորագույն նվաճումն է

Հրայր Կարապետյան. Բանակը Հայաստանի նորանկախ պատմության կարևորագույն նվաճումն է

PanARMENIAN.Net - Հայկական բանակը իր կազմավորման օրվանից կարևորագույն և ամենավճռական դերն է ունեցել Հայաստանի վերջին 20 տարվա պատմության մեջ, գտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Այդ մասին նա հայտարարել է Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված մամլո ասուլիսում: «Մենք հաղթեցինք Արցախի ազատամարտում շնորհիվ մեր հայոց բանակի ու ողջ հայ ժողովրդի ջանքերի, որ ուղղված էին բանակի կազմավորմանն ու ամրապնդմանը: Եվ դա Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ նվաճումն է, որի նմանը մենք վաղուց չէինք ունեցել»,-ասել է Կարապետյանը:

Կարապետյանը նշել է, որ բանակը Հայաստանի ամենակայացած կառույցն է, քանի որ հաջողությամբ է կատարում իր առջև դրված խնդիրները՝ «հայ ժողովրդի անվտանգության ապահովում»: Պատգամավորը նշել է, որ հայ զինծառայողների բարձր պրոֆեսիոնալ մակարդակն ու կարգապահությունը նշում են ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՀԱՊԿ ներկայացուցիչները:

Հանձնաժողովի նախագահը անդրադարձել է բանակը նորագույն սպառազինությամբ ապահովելու, հայրենական ռազմարդյունաբերության զարգացման հարցերին, նշելով, մասնավորապես, անօդաչու սարքերի ստեղծումը: «Մեր հակառակորդները միլիոններ են ծախսում նման սարքեր արտերկրում, մասնավորապես, Իսրայելում ձեռք բերելու համար, իսկ մենք դրանք արտադրում ենք»,-ասել է նա:

Կարապետյանը չի շրջանցել նաև բանակում առկա խնդիրները, կապված մասնավորապես, ոչ կանոնադրական հարաբերությունների հետ՝ նշելով, որ տեսնում է դրանց լուծման ուղիները բանակի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական բազայի զարգացման մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---