Արտակ Շաքարյան. Բելգիան և Հոլանդիան, հավանաբար, կհետևեն Ֆրանսիայի օրինակին

Արտակ Շաքարյան. Բելգիան և Հոլանդիան, հավանաբար, կհետևեն Ֆրանսիայի օրինակին

PanARMENIAN.Net - Թուրքիան առաջիկայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և անգամ ֆրանսիական Սենատի որոշումը չի կարող ազդել դրա վրա, Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փորձագետ, թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Քանի դեռ թուրքական հասարակությունը պատրաստ չէ ճանաչել ցեղասպանությունը, պաշտոնական Թուրքիան այն չի ճանաչի»,-ասել է նա:

Շաքարյանի խոսքով, հնարավոր է` եվրոպական երկրները ընդունեն նմանատիպ օրինագծեր. «Բելգիան և Հոլանդիան, ամենայն հավանականությամբ, կհետևեն Ֆրանսիայի օրինակին: Հենց այս երկու երկրներում գերակայում են իրավունքներ, որոնք ունեն Ֆրանսիայի նման դիրքորոշում»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների վատացմանը, Շաքարյանը նկատել է. «Ինքը Թուրքիան հիմա չի ձգտում ԵՄ` հաշվի առնելով եվրագոտու ճգնաժամը»: «Բացի այդ, գոյություն ունեն ավելի կարևոր հարցեր, որոնք խոչընդոտում են ԵՄ անդամակցելուն, ինչպես օրինակ Կիպրոսի հարցը»,-հավելել է Շաքարյանը:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջերս արած հայտարարությունը` ցեղասպանության օրինագծի վերաբերյալ` Շաքարյանը ընդգծել է, որ ԱՄՆ առաջին հերթին պետք է ճանաչի ցեղասպանությունը, ապա նոր խոսի նմանատիպ օրինագծերի ընդունման մասին:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օրինագծի ընդունման դեպքում այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի:

ԱՄՆ չի պատրաստվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանել, ինչպես վերջերս արեց Ֆրանսիան: «ԱՄՆ ուժեղ կողմերից է այն, որ մենք մարդկանց իրենց արտահայտությունների համար չենք պատժում:

Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ուզում են: ԱՄՆ-ում նրանք այդպես էլ անում են: Մյուս երկրները կարող են այլ ստանդարտներ և կանոններ ունենալ: Սակայն հուսով եմ, որ մենք երբևէ որևէ մեկին չենք պատժի արված արտահայտությունների համար»,-հայտարարել է նա:

Ընդ որում, նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական գործիչները չէ, որ պետք է լուծեն, այլ պատմաբանները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---