Սերգեյ Մովսիսյանը բարձրացել է 7-րդ տեղը Ջիբրալտարի մրցաշարում

Սերգեյ Մովսիսյանը բարձրացել է 7-րդ տեղը Ջիբրալտարի մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հաղթել է Արթուր Յուսուպովին (Գերմանիա) Ջիբրալտարի շախմատի միջազգային մրացաշարի 4-րդ տուրում: Այդ հաղթանակից հետո Մովսիսյանը 3,5 միավորով հայտնվել է 7-րդ տեղում: Նույնքան միավոր ունի նաև առաջատար Հոու Յիֆանը, որը լրացուցիչ արդյունքներով առաջին տեղում է:

Գաբրիել Սարգսյանը հանդիպել է Նինո Խուրցիձեի հետ Վրաստանից, խաղն ավարտվել է ոչ ոքի հաշվով: Սարգսյանը 2,5 միավորով հայտնվել է 46-րդ տեղում:

ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը միավորները կիսել է Մոլինո Տոբերտոյի հետ (Բրազիլիա) հետ: Հակոբյանը վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է 25-րդ տեղը:

Առաջնությանը սահմավել է 12 գլխավոր մրցանակ`առաջինը` 20 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը`12 հազար, երրորդը` 8 հազար, 10 մրցանակ կանանց համար, առաջինը` 10 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը` 7 հազար, երրորդը` 5 հազար, մրցանակներ վարկանիշային և տարիքային կատեգորիաներում, ինչպես նաև մրցանակ` լավագույն պարտիայի համար`հազար ֆունտ ստերլինգ:

Առաջին մրցանակը կիսվելու դեպքում անցկացվելու է արագ շախմատի լրացուցիչ խաղ: Կանանց դեպքում հաղթողն ընտրվում է լավագույն ելույթի արդյունքներով, հայտնում է chesspro.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---