Հայկազ Սամվելյանը չկարողացավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել

Հայկազ Սամվելյանը չկարողացավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել

PanARMENIAN.Net - Կազանում մեկնարկել է թեքվոնդոյի միջազգային մրցաշարը, որտեղ խաղարկվում էին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրերը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայկազ Սամվելյանը և Գևորգ Դանիելյանը:

Առաջին օրը ասպարեզ դուրս եկավ Եվրոպայի երիտասարդների 2010թ. չեմպիոն Հայկազ Սամվելյանը 58 կգ քաշային կարգում: Առաջին մենամարտում հայ մարզիկը հաղթեց շվեյցարացի Ջեյմս Ջերմեին, սակայն երկրորդ հանդիպման ժամանակ նա զիջեց Ջոել Գոնսալեսին (Իսպանիա):

Հունվարի 29-ին իր ելույթները սկսում է 2008թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը 80 կգ քաշային կարգում, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---