Լևոն Արոնյանը բաց կթողնի Լինարեսի առաջնությունը

Լևոն Արոնյանը բաց կթողնի Լինարեսի առաջնությունը

PanARMENIAN.Net - Արոնյանն ու Կրամնիկն արդեն պայմանագիր են ստորագրել, որի համաձայն ապրիլի 21-29 խաղ կանցկացնեն: Հանգստայն օրեր են լինլու 23 և 26: Ամենայն հավանականությամբ, խաղը կկայանա Ցյուրիխում, հայտնում է chess-news.ru-ն:

Արոնյանն ու Կրամնիկը կխաղան 6 պարտիա` ժամանակի դասական վերահսկմամբ: Այսպիսով, խաղերը հակառակորդների համար կդառնան իսկական մարզումներ` կարևորագույն առաջնությունից առաջ: Արոնյանը Կրամնիկի հետ խաղալու մեծ ցանկություն է արտահայտել:

«Ընդհանուր առմամբ, քանի որ փաստաթղթերն արդեն ստորագրված են, ուստի մենք, ամենայն հավանականությամբ կհրաժարվենք Լինարեսից, որը միաժամանակ է տեղի ունենալու: Մենք լուրջ մարդիկ ենք և այն, ինչ ստորագրել ենք, իրականացնում ենք»,-ասել է հայ գրոսմայստերը:

Արոնյանն ասել է, որ խաղին լուրջ է վերաբերելու, ինչպես որ միշտ է անում:

Կրամնիկը հայտարարել է, որ եթե ինչ-որ պատճառներով շախմատիստները ոչ ոքիի համաձայնվեն 30-րդ քայլից առաջ, ապա հանդիսատեսի համար նրանք նույն օրը արագ պարտիա կխաղան, որի արդյունքը չի հաշվառվի որպես մրցութային:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---