Եվրոպայում ինքնաթիռների ուղևորներին կարող են կրկին թույլ տալ հեղուկ տեղափոխել

PanARMENIAN.Net - Բրիտանական Cobalt Light Systems ընկերությունը ստեղծել է Insight100 սկաները, որը կարող է վտանգավոր նյութեր հայտնաբերել ցանկացած բաղադրության հեղուկի մեջ: Ինչպես հայտնում է Discovery-ին, երբ անոթը հայտնվում է սկաներում, մեքենան կատարում է հեղուկի անալիզ և որոշում է, թե կան արդյոք շշի մեջ հայտնի պայթուցիկ նյութեր, իսկ գործողությունը զբաղեցնում է ընդամենը 5 վայրկյան:

Միայն մեկ սահմանափակում կա՝ անոթը չպետք է պարունակի 3 լ ավելի հեղուկ: Եվրահանձնաժողովն արդեն հավանություն է տվել սկաներների կիրառմանը:

Եվրոպայի որոշ օդանավակայաններում 2013թ. ապրիլից ցանկացած ուղևոր կկարողանա հեղուկ տանել ինքնաթիռ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---