Արտակ Զաքարյան. Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի, թե ով է լինելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

Արտակ Զաքարյան. Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի, թե ով է լինելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի խոսքով, Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի, թե որ երկիրը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: Այդ մասին նա հայտարարել է PanARMENIAN.Net թղթակցին՝ մեկնաբանելով Ադրբեջանի պատգամավոր Մալահատ Իբրահիմղզիի այն հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ-ում պետք է փոխարինի Թուրքիան:

Զաքարյանը հավելել է, որ Հայոց ցեղասպանության դեմ անհեթեթ պայքար մղելու փոխարեն Ադրբեջանը պետք է հասկանա, որ նման պատմական փաստերի դեմ անհնար է պայքարել: Նա հույս է հայտնել, որ ի վերջո համաշխարհային հանրության ճնշման ներքո Ադրբեջանն ու Թուրքիան էլ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Պատգամավորը հավելել է, որ միջազգային հանրությունը իր հայտարարություններում մշտապես նշում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում, որից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է: Զաքարյանը հեգնանքով առաջարկել է ադրբեջանցի գործընկերներին քննարկել այդ հարցը միլի մեջլիսում, ոչ թե զուր ժամանակ վատնել ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի նախագահության քննարկմանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---