Երազելը վնաս չէ, ասում է հայ թուրքագետը ՄԽ-ում Թուրքիայի հնարավոր համանախագահության մասին

Երազելը վնաս չէ, ասում է հայ թուրքագետը ՄԽ-ում Թուրքիայի հնարավոր համանախագահության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիան բազմիցս փորձել է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակին և այս անգամ նրա ձգտմանը միացել է նաև «կրտսեր եղբայրը»՝ Ադրբեջանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումից հետո Թուրքիային «թվացել է, որ եկել է հարմար պահը երազանքն իրականացնելու համար»:

«Բայց ինչպես ասվում է ասացվածքում, «երազելը վնաս չէ», թող այդ երկրների քաղաքական օրակարգում լինի այդ երազանքը»,- ասել է փորձագետը:

Մելքոնյանը նշել է, որ «Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի օբյեկտիվության մասին Ադրբեջանի հիմնավորումները կեղծ են»: «Ֆրանսիային ՄԽ-ից բացառելու մասին խոսակցություն սկսելու Ադրբեջանի փորձերը չեն պսակվի հաջողությամբ»,- հայտարարել է Ռուբեն Մելքոնյանը:

Ավելի վաղ Միլի Մեջլիսի պատգամավոր, «Ենի Ադրբեջան» կուսակցության Նասիմի շրջանային կազմակերպության նախագահ Մալահատ Իբրահիմգիզին հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագիծը «ցույց է տալիս ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի գործունեության կանխակալությունը և ոչ օբյեկտիվությունը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---