Վարդան Բոստանջյան. Օսկանյանն ունի ընտրություններին մասնակցելու բոլոր իրավունքները

Վարդան Բոստանջյան. Օսկանյանն ունի ընտրություններին մասնակցելու բոլոր իրավունքները

PanARMENIAN.Net - ԲՀԿ անդամ, պատգամովր Վարդան Բոստանջյանը մեկնաբանել է կուսակցության ընտրացուցակում Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ընդգրկման հավանականությունը, ընդգծելով, որ այս հարցի առնչությամբ առայժմ հստակ ինֆորմացիա չկա: Նա լրագրողներին կոչ է արել ուշադիր կարդալ Օսկանյանի խոսքերը: «Նա փնտրտուքի մեջ է, և կարող է պատահել, որ միանա հանրապետականներին»,-ժպիտով նկատել է Բոստանջյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Օսկանյանը Հայաստանի համար «պրոֆեսիոնալ մարդ է» և պաշտոններ է զբաղեցրել պետական և քաղաքական ոլորտներում: «Եվ եթե նա ցանկանում է մասնակցել ընտրություններին, ապա կարծում եմ, որ դրա բոլոր իրավունքներն ունի»,-ընդգծել է ԲՀԿ պատգամավորը:

«ԲՀԿ հետ իմ համագործակցության մասին լուրերը անհիմն չեն: Սակայն ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, թե որ քաղաքական ուժի հետ եմ համագործակցելու»,-վերջերս հայտարարել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---