Վիտալի Մուտկո. ԱԱ-2018 բոլոր մարզադաշտերի շինարարության վրա Ռուսաստանը պետք է միատեսակ գումար ծախսի

Վիտալի Մուտկո. ԱԱ-2018 բոլոր մարզադաշտերի շինարարության վրա Ռուսաստանը պետք է միատեսակ գումար ծախսի

PanARMENIAN.Net - 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր մարզադաշտերի շինարարության վրա Ռուսաստանը պետք է միատեսակ գումար ծախսի, հայտնել է ՌԴ սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարար, «Ռոսիա-2018» կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն:

Աշխարհի առաջնությունը հյուրընկալող 11 քաղաքներից բաղկացած վերջնական ցուցակը հայտնի կդառնա 2013թ. մարտին:

«Այժմ մենք Կազանում կառուցում ենք 45 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ, որի արժեքը գնահատվում է 9,5 միլիարդ ռուբլի: Մենք պետք է փորձագետ ներգրավենք գնահատման համար: Եթե Եվրոպայում մարզադաշտը կառուցում են 300 միլիոն դոլարով, իսկ մենք պետք է այն կառուցենք բոլորովին այլ գումարով, դա նորմալ չէ: Եթե նախագծի արժեքը չհամապատասխանի մեր պահանջներին, մենք չենք հաստատի այն և ոչ մի կոպեկ չենք տա»,- ասել է Մուտկոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---