Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին Բաքվում

Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին Բաքվում

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին գրոսմայստեր Լևոն Արոնյանը նամակ է հղել ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Իլյումժինովին և Նախագահական խորհրդի անդամներին: Արոնյանը գրել է, որ ԶԼՄ-ներից նրան հայտնի է դարձել, որ Ադրբեջանի և Բուլղարիայի շախմատի ֆեդերացիաները աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն անցկացնելու հայտ են ներկայացրել:

«Ես կցանկանայի հայտնել ձեզ, որ ընդհանուր մթնոլորտն Ադրբեջանում ու շարունակվող լարվածությունը մեր երկրների միջև անհնար են դարձնում իմ մասնակցությունը մրցաշարին Ադրբեջանորմ: Այնպիսի պատասխանատու և կարևոր մրցաշարը, ինչպիսին աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն է, պահանջում է հանգստություն և հատուկ կենտրոնացում: Շախմատի հետ կապ չունեցող ոչ մի հանգամանք չպետք է խանգարի գրոսմայստերին ցուցադրել իր վարպետությունը: Ցավոք, այդ պահի դրությամբ ոչ մի հայ չի կարող բարենպաստ կամ նորմալ հոգեբանական վիճակ գտնել Ադրբեջանում, իսկ դա անհրաժեշտ է: Ըստ իս, բոլոր մասնակիցները պետք է լինեն հավասար պայմաններում, ինչն անհնար կլինի, եթե մրցաշարն անցնի Ադրբեջանում: Անվտանգության երաշխիքները կամ այլ լրացուցիչ աջակցությունը չեն փրկի իրավիճակը»,-գրել է հայ շախմատիստը:

Նա նշել է, որ ուրախ կլինի մասնակցել մրցաշարին ցանկացած այլ երկրում, սակայն նրա մասնակցությունը մրցաշարին բացառվում է, եթե այն անցնի Ադրբեջանում: «Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք իմ նկատառումները, Խորհրդում մրցաշարի անցկացման վայրը ընտրելիս»:

2011թ. ևս Արոնյանը հրաժարվեց խաղալ Ադրբեջանում և հավակնորդների խաղերը տեղափոխվեցին Կազան: Վերջին մի քանի օրերին մրցաշարն ընդունելու պատրաստակամություն են հայտնել Ադրբեջանի ու Բուլղարիայի շախմատի ֆեդերացիաները, հաղորդում է chess-news.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---