Ա. Սկակով. Միայն Ասադի տապալումից և ԱՄՆ-ում ընտրություններից հետո ԱՄՆ-ն պատերազմի կգնա Իրանում

PanARMENIAN.Net - Ամերիկացիներն Իրանի դեմ ռազմական գործողություն կսկսեն միայն այն բանից հետո, երբ կհասնեն Բաշար Ասադի ռեժիմի տապալմանը և ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններից հետո, գտնում է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: «Միայն Ասադի անկումից 1-2 ամիս անց կարող է պատերազմ սկսվել Իրանում»,-ասել է նա Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ:

Սկակովը նաև նշել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների գործոնը՝ նշելով, որ Օբաման, որն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ունի վերընտրվելու առումով, չի գնա պատերազմի մինչ դրանց ավարտը: Ըստ նրա, Իրանի դեմ ռազմական գործողություն կարող է սկսվել միայն եթե Սպիտակ տունը վստահ լինի, որ այն կլինի «շատ հաջող ու արագ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---