Վաչե Գաբրիելյանը չի պատրաստվում մոտ ապագայում անդամակցել ՀՀԿ-ին, թեև չի բացառում դա

Վաչե Գաբրիելյանը չի պատրաստվում մոտ ապագայում անդամակցել ՀՀԿ-ին, թեև չի բացառում դա

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը չի պատրաստվում մոտ ապագայում անդամակցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), թեև չի բացառում դա: Այդ մասին նա հայտնել է, մեկնաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով անկուսակցական նախարարներն ու նրանց տեղակալները կարող են շուտով ՀՀԿ անդամ դառնալ: «Ներկայումս ես որևէ կուսակցության անդամ չեմ, և մոտ ապագայում չեմ պատրաստվում դառնալ, թեև չեմ բացառում այդ ուղղությամբ որևէ զարգացում»,- նշել է Գաբրիելյանը:

Ընդ որում, նա հավելել է, որ թեև անձամբ ՀՀԿ անդամ չէ, սակայն կառավարության կազմում իրականացնում է ՀՀԿ անդամ հանդիսացող նախագահի և վարչապետի ծրագրերը: Նախարարը նշել է նաև, որ երբեք չի մտածել խորհրդարանի պատգամավոր դառնալու մասին:

Հարկ է նշել, որ ներկա պահին կառավարությունում, բացի Գաբրիելյանից, անկուսակցական է միայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---