Սուրեն Մանուկյան. Առաջիկայում Սիրիայում կարող են նոր ահաբեկչական գործողություններ կատարվել

Սուրեն Մանուկյան. Առաջիկայում Սիրիայում կարող են նոր ահաբեկչական գործողություններ կատարվել

PanARMENIAN.Net - Սիրիայում այժմ քաղաքացիական պատերազմ է գնում, Երևանում լրագրողներին է հայտարարել արաբագետ Սուրեն Մանուկյանը: «Սա ամենաճշգրիտ տերմինն է Սիրիայում վերջին զարգացումները բնութագրելու համար»,-ասել է նա: Ըստ Մանուկյանի, իշխանությունների դիմադրության գլխավոր օջախներն են Համա, Հոմս քաղաքները, Դամասկոսի արվարձանները:

Նա նշել է, որ ինչպես ցանկացած քաղաքացիական պատերազմում, Սիրիայում նույնպես անկանոն գործողություններ են կատարվում, որպես օրինակ բերելով վերջին ահաբեկչական ակտերը Դամասկոսում:

Մանուկյանը վստահեցրել է, որ առաջիկայում կարելի է ակնկալել նման ահաբեկչական գործողությունների կրկնություն: Ըստ փորձագետի, առանց արտաքին աջակցության իշխանությունները կկարողանան ճնշել ներքին խժդժությունները և ահաբեկչական գործողությունները կոչված կլինեն միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Սիրիայում ընթացող իրադարձություններին: Նա հիշեցրել է, որ այժմ ՄԱԿ-ում քննարկվում է Սիրիայի հարցը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---