Իշխանափոխությունն Իրանում ու Սիրիայում կարող է հանգեցնել հայ համայնքների կործանմանը

Իշխանափոխությունն Իրանում ու Սիրիայում կարող է հանգեցնել հայ համայնքների կործանմանը

PanARMENIAN.Net - Իրավիճակի սրումը Սիրիայում ու Իրանում, հնարավոր իշխանափոխությունն այդ երկրներում, կարող է հանգեցնել այդ երկրներում հայ համայնքների վերացմանը, Երևանում լրագրողներն է ասել է արաբագետ Սուրեն Մանուկյանը: «Դրանք ժամանակին մեծ ու հզոր հայ համայնքի բեկորներն են, որ դեռ մնացել են Մերձավոր Արևելքում»,-ասել է նա:

Ըստ Մանուկյանի, խոսելոով այս երկու ճգնաժամերի մասին, պետք է հիշել, որ «այս երկու համայնքները հավանաբար մեր ամենաբարեկեցիկ համայնքներն են՝ հաշվի առնելով նրանց քաղաքական կշիռը, ազդեցությունը, բարեկեցությունը և անվտանգության մակարդակը»: «Ինչպես էլ մենք այսօր վերաբերվենք Իրանի կամ Սիրիայի իշխող ռեժիմներին, պետք է խոստովանենք, որ նրանք շատ բարյացակամ են եղել հայ համայնքների հանդեպ»,-ասել է Մանուկյանը: Նա նշել է, որ այդ պատճառով էլ այդ երկրների հայությունը վախենում է իշխանափոխությունից:

Փորձագետը հավելել է, որ իշխանափոխությունը կհանգեցնի անկայունության, թեև չի բացառվում, որ նոր իշխանությունները ևս կարող են բարյացակամ վերաբերմունք ունենալ հայ համայնքի հանդեպ:

Ինչ վերաբերում է կոնկրետ սիրիահայ համայնքին, ապա թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասել է, որ հայ համայնքի համար, որը առաջացել է Ցեղասպանության հետևանքով, հոգեբանորեն շատ ծանր կլինի ընկալել Թուրքիայի ներթափանցումը Սիրիա, Ասադի ռեժիմի տապալումից հետո:

Իր հերթին Մանուկյանը հիշեցրել է, որ սիրիական ընդդիմությունը ձևավորվել է Թուրքիայում, այնտեղ է ստացել աջակցություն և նշել է, որ «ցանկացած նոր իշխանություն Սիրիայում, որը կգա Ասադի փոխարեն, առավել բարեհաճ կլինի Թուրքիայի հանդեպ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---