Պանետտա. Համաշխարհային հանրությունը պետք է առավել կոշտ պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ

Պանետտա. Համաշխարհային հանրությունը պետք է առավել կոշտ պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Համաշխարհային հանրությունը պետք է միավորվի ու առավել կոշտ պատժամիջոցներ կիրառի Իրանի դեմ՝ թույլ չտալու համար նրան զարգացնել միջուկային ծրագիրը, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, հայտնում է Ինտերֆաքսը:

Պանետտան վստահ է, որ հարկավոր է շարունակել Թեհրանի դեմ սկսված ճնշումը, համոզելու համար Իրանի իշխանություններին հրաժարվել միջուկային զենքի հետագա մշակումից: «Մենք հսկայական հնարավորություններ ունենք Իրանի հանդեպ ճնշում գործադրելու համար, որը բավարար է այդ երկիրը մնացած աշխարհից մեկուսացնելու համար»,-հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---