Հովհաննես Դավթյանը հաջող է մեկնարկել Մեծ Սաղավարտի ձյուդոյի խաղարկությունում

Հովհաննես Դավթյանը հաջող է մեկնարկել Մեծ Սաղավարտի ձյուդոյի խաղարկությունում

PanARMENIAN.Net - Հայ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաջող է մեկնարկել Մեծ Սաղավարտի խաղարկությունում, որն ընթանում է Փարիզում:

Մինչև 60կգ քաշային կարգում Դավթյանն առաջին մենամարտում հանդիպել է կանադացի Ֆրեյզեր Ուիլլի հետ և հաղթանակ տարել:

Երկրորդ հանդիպմանը հայ մարզիկն իր ուժերը կչափի Իսսամ Նուրի (Ֆրանսիա) հետ:

Մեծ Սաղավարտում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարվում: Դավթյանը ներկա պահին 13-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---