Հունաստանը որոշել է պատնեշվել Թուրքիայից

PanARMENIAN.Net - Հունաստանը որոշել է բառիս բուն իմաստով պատնեշվել Թուրքիայից: Սահմանին սկսել են 2,5մ բարձրությամբ և 10կմ երկարությամբ պատ կառուցել: Կառույցը կպատվի փշալարերի կրկնաշարով, ինչպես նաև կտեղադրվեն հսկողության տեսախցիկներ: Սպասվում է, որ դա արգելք կդառնա մաքսանենգների և անօրինական գաղթականների համար:

«Մենք թույլ չենք տա Հունաստանին տարանցիկ երկիր դառնալ Եվրամիության այլ անդամ երկրներ մուտք գործելու համար»,- հայտնել է քաղաքացիների պաշտպանության նախարար Խրիստոս Պապուցիսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---