Յուրա Մովսիսյան. Ինձ համար կարևոր է խաղալ, պահեստայինների նստարանին նստելն ինձ մոտ վատ է ստացվում

Յուրա Մովսիսյան. Ինձ համար կարևոր է խաղալ, պահեստայինների նստարանին նստելն ինձ մոտ վատ է ստացվում

PanARMENIAN.Net - «Ցանկացած հայկական ընտանիքում տանը խոսում են նախնիների լեզվով: Կարևոր չէ` որտեղ եք ապրում: Լեզուն միշտ պահպանվում է: Դրա պատճառն այն է, որ 8 մլն հայ ապրում է արտերկրում և միայն 3 մլն Հայաստանում: Մեր ազգի պատմությունը շատ բարդ է, անգամ ողբերգական, որպեսզի մենք չհոգանք միմյանց մասին»,-«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի խոսքը հայտնում է sport-express.ru-ն:

Մովսիսյանը հայտարարել է, որ ֆուտբոլը տարածված է ամերիկյան համալսարաններում և դպրոցներում: Հայաստանի հավաքականի հարձակվողը խոստովանել է, որ իր համար ինչով զբաղվելու ընտրության հարց ընդհանրապես չի եղել, նա միշտ էլ ցանկացել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինել:

Նա հավելել է, որ Ամերիկայից եկել է Եվրոպա և «Ռանդերսի» հետ պայմանագիր կնքել է ոչ հանուն գումարի: 2011թ ձմռանը Մովսիսյանը տեղափոխվել է Կրասնոդար, և, ըստ նրա, լավ ընտրություն է կատարել. «Այստեղ ես խաղում եմ: Գոլեր ունեմ: Ինձ համար կարևոր է խաղալ, պահեստայինների նստարանին նստելն ինձ մոտ վատ է ստացվում»,-ամփոփել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---