Արայիկ Սարգսյանը կարծում է, որ Պուտինը երկու տարուց ավել չի դիմանա

Արայիկ Սարգսյանը կարծում է, որ Պուտինը երկու տարուց ավել չի դիմանա

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Վլադիմիր Պուտինը «կնշանակվի» Ռուսաստանի նախագահ, և իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի նա հաղթի հենց առաջին փուլում և երկրորդի կարիքն այլևս չլինի: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ աշխարահաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի վերջին հանրահավաքներին` նա հայտարարել է, որ այնտեղ արդեն տեղի է ունեցել հեղափոխություն: «Ռուսաստանում նոր սերունդ է աճել, որից ճշմարտությունն ու արդարությունը թաքցնել չի կարելի»,-հայտարարել է նա: Ըստ նրա, որոշ ժամանակ առաջ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր հեռանալ քաղաքականությունից, սակայն նրա թիմը թույլ չի տվել, բայց հիմա նա երկու տարուց ավել չի դիմանա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---