Իրանցի պատգամավորները նախագահին կանչել են խորհրդարան՝ իրավիճակը պարզաբանելու համար

Իրանցի պատգամավորները նախագահին կանչել են խորհրդարան՝ իրավիճակը պարզաբանելու համար

PanARMENIAN.Net - Իրանցի պատգամավորները քվեարկել են երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին խորհրդարան կանչելու օգտին, որը պետք է պատասխանի իր հասցեին ուղղված բազմաթիվ մեղադրանքներին, հայտնում է Associated Press-ը:

Մասնավորապես, Ահմադինեժադից ցանկանում են իմանալ, թե ինչի վրա են ծախսվել Թեհրանում մետրոյի կառուցման ու տրանսպորտի զարգացման համար հատկացված միջոցները:

Ըստ Իրանում գործող օրենքների, նախագահը պետք է այցելի խորհրդարան ոչ ուշ քան մեկ ամսից:

Ինչպես նշում է գործակալությունը, երկրի նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանը պարտավորեցնում է նախագահին ներկա գտնվել լսումներին և պատասխանել պատգամավորների հարցերին: Նախագահին հարցաքննելու փորձեր նախկինում էլ են եղել, սակայն անհաջող, գրում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---