EURO-2012-ի մասնակից երկրների ֆեդերացիաների նախագահները մարտի 8-ին կհավաքվեն Վարշավայում

EURO-2012-ի մասնակից երկրների ֆեդերացիաների նախագահները մարտի 8-ին կհավաքվեն Վարշավայում

PanARMENIAN.Net - 2012թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից երկրների ազգային ֆեդերացիաների նախագահները մարտի սկզբին աշխատանքային հանդիպում կանցկացնեն առաջիկա մրցաշարի կազմակերպչական հարցերի քննարկման համար: Այդ մասին հաղորդել է «Եվրո-2012 Լեհաստան» տեղական կազմակերպչական կոմիտեի տնօրեն Ադամ Օլկովիչը:

Օլկովիչի խոսքով` ֆեդերացիաների նախագահների հանդիպումը տեղի կունենա մարտի 8-9 Վարշավայում: «Մենք կընդունենք 16 պատվիրակությունների ներկայացուցիչների և երկու օրվա ընթացքում նրանց կծանոթացնենք առաջնության կազմակերպման սկզբունքների հետ կապված բոլոր կարևորագույն գործերին, ներքին ընթացակարգերին, որպեսզի այդ համակարգը գործի առանց խնդիրների»,- ասել է Օլկովիչը, հաղորդում է Ուկրաինֆորմը:

Նա հավելել է, որ ապրիլի վերջին – մայիսի սկզբին նույն այդ նպատակով Վարշավայում կհավաքվեն բոլոր ֆուտբոլային մրցավարները, որոնք սպասարկելու են EURO-2012-ի հանդիպումները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---