ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-24-ը Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների աշխատանքային հանդիպումը: Այդ մասին այսօր հաղորդել է հանձնաժողովի հայ համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ի թիվս այլ հարցերի կքննարկվի պետական պարտքի մարման դիմաց ռուսական կողմին հայկական հինգ ձեռնարկությունների փոխանցման մասին պայմանագրի իրականացման գործընթացը: Նշենք, որ օրերս Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով եղավ Մոսկվայում, որտեղ քննարկեց «գույք պարտքի դիմաց» պայմանագրի իրականցումը հանձնաժողովի ռուս համանախագահ Իլյա Կլեբանովի հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---