ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը 69 «կողմ» եւ 10 «դեմ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Զանգվածային տեղեկատվության մասին» օրենքը: Օրինագծի համաձայն, ԶԼՄ-ների գործունեությունը կարող է սահմանափակվել պետական գաղտնիքի հրապարակման եւ պատերազմի ժամանակ կամ երկրի համար արտակարգ իրավիճակներում զանգվածների մոտ ագրեսիվության հրահրման համար: Օրենքում նաեւ նախատեսված է ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ քրեական պատասխանատվություն զրպարտության համար: Այդ օրինագծին դեմ է հանդես եկել «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը: Նրա ներկայացուցիչների կարծիքով, իշխանությունների նպատակն է` օրենքի քողի տակ հնարավորություն ստեղծել մամուլի ամեն տեսակի հետապնդումների համար: «Օրենքի ընդունումը անխուսափելիորեն կհանգեցնի մի շարք ԶԼՄ-ների փակմանը»,-հայտարարել է «Արդարության» առաջնորդներից մեկը: Նշենք, որ «Զանգվածային տեղեկատվության մասին» օրենքի ընդունումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---