Անգլիայի հավաքակամի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրաժարական է տվել

Անգլիայի հավաքակամի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Անգլիայի հավաքակամի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրաժարական է տվել: Իտալացի մարզչի հրաժարականը տեղի է ունեցել նրանից հետո, երբ նա հանդիպել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Դևիդ Բերնստայնին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Չելսիի ֆուտբոլիստ Ջոն Թերրիին ավագի թևկապից զրկելու հարցը: Դրա պատճառը ռասիզմի մեջ մեղադրանքներն են:

Կապելլոն դեմ է հանդես է եկել Ասոցիացիայի որոշմանը, ինչի մասին նա հայտնել է իտալական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

65-ամյա Կապելլոն, ով առաջ մարզում էր իտալական «Միլանը», «Ռոման» և «Յուվենտուսը», ինչպես նաև Մադրիդի «Ռեալը», Անգլիայի հավաքականը գլխավորում է 2008թ-ից: Կապելլով հավաքականին դուրս է բերել 2010թ Աշխարհի առաջնություն, որտեղ նրանք 1/8-րդ եզրափակչից դուրս մնացին:

Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Կապելլոյին, հայտնում է lenta.ru-ն:

2010թ իտալացի մարզիչը հայտարարել է, որ Անգլիայի հավաքականից կհեռանա Եվրոպայի առաջնությունից հետո: Դրանից հետո FA հայտարարել էր, որ նրա հեռանալուց հետո հավաքականը կգլխավորի անգլիացի մասնագետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---