«ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - «Հայաստան-Սփյուռք» առաջին տնտեսական Համաժողովի մասնակիցներն այսօր Երեւանում Հռչակագիր են ընդունել, որտեղ ընդգծվում է Հայաստանի եւ Սփյուռքի գործարարների միջեւ համագործակցության եւ գործարար տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` ի նպաստ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման: Փաստաթղթում նշվում է, որ «Հայաստան-Սփյուռք» տնտեսական համաժողովները կգումարվեն 3 տարին մեկ անգամ Հայաստանում: Բացի այդ, համաժողովի մասնակիցները որոշեցին պարբերաբար կազմակերպել «Panarmenian Expo» ցուցահանդեսները, որոնք կանցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի խոշոր գաղթօջախներում: Հռչակագրի հեղինակները հայտարարել են նաեւ համաշխարհային հայկական առեւտրային ցանցի ստեղծումը խրախուսելու պատրաստակամության մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---