ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը կակտիվանա: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, երեկ լրագրողներին է հայտարարել հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Բանակցային գործընթացում Ադրբեջանը պատրաստ է գնալ ցանկացած հնարավոր փոխզիջումների, որոնք չեն խախտում հանրապետության տարածքային ամբողջականությունը», - ասել է նա: Ն.Մամեդովը նշել է, որ շուտով Շվեյցարիայում տեղի կունենան Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Հարկ չկա գերագնահատել այդ հանդիպման նշանակությունը, քանի որ հակամարտության կարգավորման շուրջ վճռորոշ որոշումներ կարող են կայացվել միայն պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ»,- ասել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---