Սամվել Խաչատրյան. Ծանրամարտի ԵԱ-ին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն հավաքականի երկրորդ համարները

Սամվել Խաչատրյան. Ծանրամարտի ԵԱ-ին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն հավաքականի երկրորդ համարները

PanARMENIAN.Net - «Ապրիլի 6-15 Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն հավաքականի երկրորդ համարները: Սակայն չի բացառվում, որ Օլիմպիադայի 1 կամ 2 մասնակիցներ նույնպես կմեկնեն Եվրոպա»,- ասել է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով` այդ ժամանակ տղամարդկանց հավաքականի հիմնական անդամները կշարունակեն պատրաստվել Օլիմպիական խաղերին Լոնդոնում: Նա հավելել է նաև, որ այն ծանրամարտիկները, ովքեր փետրվարի 22-26 Հայաստանի առաջնությունում լավ ելույթ կունենան և կկարողանան լուրջ քաշ բարձրացնել, կմտնեն Օլիմպիական հավաքականի մեջ:

«Այժմ 64 հայ ծանրամարտիկներ հավաքների են մասնակցում: Տղամարդկանց հավաքականը հավաք է անցկացնում Աբովյանում, կանայք մարզվում են Գյումրիում, իսկ երիտասարդական և պատանեկան հավաքականները` Ծաղկաձորում: Կանանց հավաքականը մարզվում է ամբողջական կազմով և նույնպես պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---