ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՅԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՎԱԿՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - Իրաքի 15 հազարանոց հայկական համայնքի մեծ մասը կենտրոնացված է Բաղդադում, առավել փոքր խմբեր բնակվում են Բասրա, Քիռքուկ եւ Մոսուլ քաղաքներում: Մինչ դեռ, ինչպես տեղեկացրել է կանադական «The Gazette» թերթին Հայկական առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը, վերջին տասն օրվա ընթացքում անհնար է եղել կապվել Իրաքի հայ համայնքի կենտրոնների հետ: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Մերձավոր Արեւելքի բոլոր երկրների հայկական համայնքները ուժի մեջ են թողնում Իրաքում գտնվող հայերի հնարավոր էվակուացման նախագիծը: Հ. Դերդերյանին առավել մտահոգում է այն, որ հայերը, Իրաքի մյուս բնակիչների հետ մեկտեղ, կարող էին տուժել ռազմական գործողությունների հետեւանքով: Նրա խոսքերով` Բաղդադի գործարար շրջանում գտնվում են երկու հայկական եկեղեցի, սակայն դրանց դժվար թե դիակապտության վտանգ սպառնա, քանի որ մահմեդականները հարգանքով են վերաբերվում Իրաքում բնակվող հայերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---