Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղը տեղի կունենա Տրետյակովյան պատկերասրահում

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղը տեղի կունենա Տրետյակովյան պատկերասրահում

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղը գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և հավակնորդ Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջև կընդունի Ռուսաստանի խոշորագույն ազգային թանգարանը՝ Տրետյակովյան թանգարանը:

Անանդի և Գելֆանդի միջև համաշխարհային շախմատային թագի համար պայքարը կկայանա մայիսին: Նրա հաղթողը կհայտարարվի աշխարհի չեմպիոն առաջիկա երկու տարիներին: Մրցանակային ֆոնդը կկազմի 2,55 մլն դոլար: Կանոնների համաձայն, հաղթողը կստանա այդ գումարի 60 տոկոսը, պարտվողը՝ 40 տոկոսը, հաղորդում է newsru.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---