ՕԵԿ-ի աջակցությամբ ընտրված պատգամավորը կանդամագրվի ՀՀԿ-ին

ՕԵԿ-ի աջակցությամբ ընտրված պատգամավորը կանդամագրվի ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Ժողվուրդ»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ ինքն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին: Հակոբյանն ասաց, որ առաջիկա օրերին ներկայացնելու է իր դիմումը: Նա նաև նշեց, որ նախորդ ընտրություններից առաջ ներկայացել էր որպես անկուսակցական և այս տարիներին պահել որևէ կուսակցության չանդամագրվելու խոստումը: «Նոր ընտրություններից առաջ կանդամագրվեմ ՀՀԿ-ին ու հասարակությանը կներկայանամ որպես ՀՀԿ-ական»,- ասաց Հակոբյանը: Իսկ հատկապես ՀՀԿ-ին անդամագրվելը նա մեկնաբանեց այս տարիներին այդ խմբակցության հետ իր համագործակցությամբ: Հակոբյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակագրով իր թեկնածությունն առաջադրել թիվ 41 ընտրատարածքում, որտեղից և ընտրվել է ժամանակին՝ «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---