Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը պատրաստ է իշխանությունների դեմ մենամարտին՝ ինչպես «Գլադիատորի» Մաքսիմուսը

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը պատրաստ է իշխանությունների դեմ մենամարտին՝ ինչպես «Գլադիատորի» Մաքսիմուսը

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, թուլացնելու համար ընդդիմությանը ու հասնելու իբր «ազնիվ» հաղթանակի ընտրություններում: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Այդ համատեքստում, նա համեմատել է իշխանությունների գործողությունները կայսր Կոմմոդի գործողությունների հետ «Գլադիատոր» ֆիլմում, երբ նա Մաքսիմուսի հետ մենամարտից առաջ գաղտնի մահացու հարված է հասցնում նրան: «Ընտրությունները Հայաստանում նման են այդ մենամարտին՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հակառակորդը չկարողանա հաղթել»,-նշել է նա:

Որպես ընդդիմության դեմ կիրառվող միջոցներ Զուրաբյանը նշել է ընտրակաշառքը, մեքենայությունները ընտրացուցակների հետ, Հայաստանից բացակայող քաղաքացիների «մասնակցությունը» քվեարկությանը, իշխանությունների կողմից հեռուստաեթերի վերահսկողությունը, ձեռներեցների կողմից ընդդիմության ֆինանսավորման ճանապարհին խոչընդոտների ստեղծումը:

Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջին 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին, ապա ըստ Զուրաբյանի, նույնիսկ եթե իշխանությունները չանեն դա, «եթե այդ արատավոր համակարգը մնա, միևնույն է, մենք պատրաստ ենք ընդունել մարտը, ինչպես Մաքսիմուսն ընդունեց մենամարտը Կոմմոդի դեմ»:

Զուրաբյանը նաև անդրադարձել է ընտրակաշառքի թեմային և նշել է, որ «ժողովուրդը» զոհ է և նրան չի կարելի մեղադրել ընտրությունների ժամանակ իր ձայնը ծախելու համար: «Չի կարելի մեղադրել զոհին, ստրուկին ստրկատիրոջ հանցագործությունների համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---